Լրահոս

16.10.2017 10:43


Դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Toyota-ով բախվել է գովազդային վահանակին, նրա մոխրացած դին դուրս են բերել փրկարարները

Դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Toyota-ով բախվել է գովազդային վահանակին, նրա մոխրացած դին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ստեփան Չախոյանը իր վարած Toyota մակնիշի PՍ-545-ՏՕ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի։ Վարորդ Ս. Չախոյանը ավտոմեքենայի մեջ ամբողջովին այրվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը