Մշակույթի պետական քոլեջի 18-ամյա ուսանողի են դանակահարել
Հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հիվանդանոց է տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 74 հերթապահ խումբը՝ Սեբաստիա փողոցի թիվ 131 հասցեի մոտից:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 18-ամյա Արման Ավետիսյանն է: Բժիշկները ոստիկանններին հայտնել են, որ նա կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրակապարանում:
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է նախորդ օրը կեսգիշերին, Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում՝ անհայտ անձի կողմից, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող առարկայից: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել, իսկ Ա. Ավետիսյանը սովորում է մշակույթի պետական քոլեջի 1-ին կուրսում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։