Լրահոս

16.10.2017 12:30


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 27-ամյա վարորդը խմած վիճակում BMW X5-ով բախվել է էլեկտրասյանն ու ապառաժ քարերին

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 27-ամյա վարորդը խմած վիճակում BMW X5-ով բախվել է էլեկտրասյանն ու ապառաժ քարերին

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գոռ Սարգսյանը Ներքին Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած BMW X5 մակնիշի 70 DD 101 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու այնուհետև դուրս եկել մեկ այլ երթևեկելի գոտի, բախվել ապառաժ քարերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդ Գ. Սարգսյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում (0.594 մգ %)։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը