Արտակարգ դեպք Արարատի մարզում. մայրը պնդում է, որ իր 8–ամյա տղայի նկատմամբ համագյուղացի, 17–ամյա տղան սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 14-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 38-ամյա Մարինե Մ.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությունում հայտնել է, որ օրեր առաջ Մարմարաշեն գյուղի հողատարածքներից մեկում իր համագյուղացի, 17-ամյա Գ. Ղ.-ն իր տղայի՝ 8-ամյա Ս. Մ.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ղ.-ն սովորում է հանրապետությունում գործող քոլեջներից մեկի 3-րդ կուրսում: Ս. Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: