Լրահոս

17.10.2017 17:46


Վրաերթի են ենթարկվել 20-ամյա, 52-ամյա, 36-ամյա և 77-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել  20-ամյա, 52-ամյա, 36-ամյա և 77-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 160 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի և դիմել փախուստի. երիտասարդը «գլխուղեղի ցնցում և գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.00-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ վրաերթը կատարել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 17 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը «աջ նստոլոքի վերին երրորդականի փակ կոտրվածք, աջ ծնկան հոդի և աջ արմնկահոդի քերծվածքներ, կրծքավանդակի աջ կեսի առաջային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ հեմատոմա» ախտորոշմամբ նույն օրը, ժամը 1.05-ին, տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի 47-ամյա վարորդը, որը
ժամը 15.53-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բերքանուշ-Դվին գյուղամիջյան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը