Լրահոս

17.10.2017 19:06


Ինչպես է տղամարդն ավտոբուսում գողացված քարտով փորձում գումար կանխիկացնել (տեսանյութ)

Ինչպես է տղամարդն ավտոբուսում գողացված քարտով փորձում գումար կանխիկացնել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու գողացված քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսով երթևեկելու ընթացքում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել են կանխիկ գումար, նույնականացման քարտ, բանկային քարտեր: Գողացված բանկային քարտերից մեկով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը