Լրահոս

19.10.2017 21:13


«Կոմիտաս» շուկայի մոտ Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել Renault տաքսուն, վերջինն էլ՝ կայանված Audi-ին. կան վիրավորներ

«Կոմիտաս» շուկայի մոտ Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել Renault տաքսուն, վերջինն էլ՝ կայանված Audi-ին. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտոյում՝ Կոմիտասի շուկայի հարևանությամբ, Toyota մակնիշի 88 RM 288 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց եչթևեկելի գոտի և բախվել Renault մակնիշի 375 OV 61 համարանիշի տաքսի ավտոմեքենային, վերջինն էլ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Audi մակնիշի 34 NR 312 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը