Լրահոս

20.10.2017 10:02


40-ամյա վարորդը KIA-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր

40-ամյա վարորդը KIA-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 40-ամյա Արտյոմ Մարգարյանը իր վարած KIA մակնիշի 91 UC 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան -Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ դեպի Արտաշատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի բաժանարար ձախ գոտի և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, որից հետո քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան ճոպանի միջոցով դուրս են բերել երկաթե արգելեպատնեշի մեջ մխրճված վիճակից, այնուհետև հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը