Լրահոս

20.10.2017 13:03


«Ալյանս» ՍՊԸ-ի գրասենյակից գողացել են չհրկիզվող պահարանն ու համակարգիչը

«Ալյանս» ՍՊԸ-ի գրասենյակից գողացել են չհրկիզվող պահարանն ու համակարգիչը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Էդվարդ Սնխչյանը Ոստիկանության Կենտորանական բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 21։00-ից մինչև հոկտեմբերի 19-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Ռոստոմի փողոցի 28 հասցեում գտնվող «Ալյանս» ՍՊԸ-ի գրասենյակը և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը գրասենյակից տարել են նաև «նոթբուք» համակարգիչ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ՍՊԸ-ն զբաղվում է պարֆյումերիայի ներմուծմամբ և, ըստ տեղեկությունների, չհրկիզվող պահարանում եղել է 800 հազարից 1 մլն դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը