Լրահոս

20.10.2017 20:47


Ահազանգ. սպիտակագլուխ անգղի որսի նոր դեպք է գրանցվել (լուսանկար)

Ահազանգ. սպիտակագլուխ անգղի որսի նոր դեպք է գրանցվել (լուսանկար)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հայտնում է, որ համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը: Այս անգամ ևս խոսքը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին է:

Նշվում է, որ սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»:

Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ:

Ինչպես լրատվամիջոցի հետ զրույցում նշել է թռչնաբան Լյուբա Բալյանը, այդ տարածաշրջանում կան անգղերի գաղութներ: «Բագարան և Երվանդաշատ համայնքներում շատ են նման դեպքեր գրանցվում»,-ասել է նա:

Տվյալ անձը ևս որսի սիրահար է և ունի բազմաթիվ լուսանկարներ այդ մասին վկայող: Ի դեպ, սպանված անգղի հետ լուսանկարը հրապարակվել է մեկ այլ (ոչ լուսանկարում պատկերված) օգտատիրոջ էջում:

Մանրամասները՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը