Լրահոս

21.10.2017 11:26


Դաժան ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը NIVA-ով բախվել է հաստաբուն ծառին. 25-ամյա եղբայրը տեղում մահացել է

Դաժան ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 27-ամյա վարորդը NIVA-ով բախվել է հաստաբուն ծառին. 25-ամյա եղբայրը տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ուենեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի 28 OU 967 համարանիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, համագյուղացի 25-ամյա Ժորա Կարապետյանը տեղում մահացել է:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին: Դեպքի վայրում հավաքավածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը