Լրահոս

21.10.2017 12:45


Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 39-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և հայտնվել փոսում

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 39-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և հայտնվել փոսում

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Կարեն Հակոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, իր վարած Opel Astra մակնիշի 35 FP 729 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, որից հետո ավտոմեքենան հայտնվել է ճամփեզրին եղած փոսի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ շպրտված։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը