ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է պաշտոնական Բաքվի բողոքի նոտային
Ադրբեջանի արտաքին գործերի մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը «Trend News»-ին հայտնել է, թե ի պատասխան Միացյալ Նահանգներին ուղղված Ադրբեջանի բողոքի նոտայի, ԱՄՆ պետդեպարտամենտից հայտնել են, որ ԱՄՆ վարչակազմը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղ անվամբ որևէ համակարգ։ Նրա խոսքերով, ԱՄՆ պետդեպարտամենտի պատասխանը Ադրբեջանի դեսպանատունը ստացել է հունվարի 26-ին։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց Լեռնային Ղարաբաղին 8 մլն դոլար տրամադրելու օրինագիծը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը պետդեպարտամենտին ներկայացրեց իր երկրի պաշտոնական բողոքի նոտան։ Պոլուխովի խոսքերով, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պատասխանում ասված է, թե ԱՄՆ-ն ևս մեկ անգամ հայտարարում է, որ ԼՂ-ում իրականացվող ծրագրերի հարցում Վաշինգտոնը առաջնորդվում է Ադրբեջանին թափանցիկ տեղեկատվություն տրամադրելու սկզբունքով։