Լրահոս

21.10.2017 17:31


Առեղծվածային դեպք Չայնիի ոլորաններում. վրացական համարանիշներով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի

Առեղծվածային դեպք Չայնիի ոլորաններում. վրացական համարանիշներով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ավտոմեքենա է վառվում։ Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատվածում գտնվող Mercedes E500 մակնիշի TB-202-TB վրացական համարանիշներով ավոտմեքենայում առաջացած հրդեհը։

Ավտմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով տուժածներ կան, թե՞ ոչ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը