Լրահոս

22.10.2017 11:33


Երևանում եռյակ է ծնվել. նրանք ծնողների առաջնեկներն են

Երևանում եռյակ է ծնվել. նրանք ծնողների առաջնեկներն են

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնի ծննադատանը եռյակ է ծնվել: Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, լույս աշխարհ են եկել Գարեգին Միքայելյանի և Հերմինե Հարությունյանի առաջնեկները՝ եռյակը:

Երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով: Փոքրիկները երեքն էլ աղջիկներ են և առողջական խնդիրներ չունեն՝ չնայած գնվում են մասնագետների անմիջական հսկողության ներքո:

Գարեգինը ծնունդով Լոռու մարզի Ալավերդի քաղաքից է, իսկ մայրը՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից: Երևանում ապրում են վարձակալությամբ:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը