Լրահոս

23.10.2017 09:31


Արտակարգ իրավիճակ Նորապատ գյուղում. երկհարկանի բնակելի շենքում պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել. 14-ից ավելի ընտանիք հայտնվել է փողոցում

Արտակարգ իրավիճակ Նորապատ գյուղում. երկհարկանի բնակելի շենքում պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել. 14-ից ավելի ընտանիք հայտնվել է փողոցում

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ՝ Արմավիրի, Բաղրամյանի, Վաղարշապատի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Շենքը երկհարակնի է և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հավաքվածներն ասում էին, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել ինչից հետո առաջացել է կրակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե այս 14-ից ավելի ընտանիքները, ովքեր կրել են նաև նյութական խոշոր չափի վնաս, որտե՞ղ են գիշերելու:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը