Լրահոս

23.10.2017 13:35


Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Կվերականգնվի արդարության սկզբունքը. նախարարը՝ տարկետման իրավունքի վերացման մասին (տեսանյութ)

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը կվերականգնի արդարության սկզբունքը ԲՈՒՀ-երում. Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համոզմունքն է, որն անձամբ կողմ է ՊՆ առաջարկած նախագծին։

«Հայաստանի ԲՈՒՀ-երում մենք ունենք վիճակ, որ նույն կուրսում 15 հոգի զորակոչվում են բանակ, մի քանի հոգի չեն զորակոչվում, որովհետև ընդունելության քննություններին մեկ կամ կես միավորի տարբերություն կա։ Այդ խնդիրը մենք պետք է կարողանանք կարգավորել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է նախարարը։

Շրջանառության մեջ է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով փոփոխվում են տարկետման տրամադրման պայմանները։ Ըստ դրա՝ բակալավրիատն ավարտելուց հետո պարտադիր զինվորական ծառայության ենթակա են արական սեռի բոլոր ուսանողները։ Նրանք կրթությունը մագիստրատուրայում շարունակելու հնարավորությունը կպահպանեն, և կարող են 3 տարով պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ և բանակում ծառայության անցնեն որպես սպա։ Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների կարծիքով՝ այսպիսով ոտնահարվում է շարունակական կրթության սկզբունքը։

«Կրթության իրավունքը երբեք չի ոտնահարվում, այն երկրները, որոնք այս ճանապարհով գնացել են, այդ երկրներն այսօր բարձրագույն արդյունք են ցույց տալիս կրթական բնագավառներում, օրինակ Իսրայելը»,- ասում է Լևոն Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը