Լրահոս

23.10.2017 21:52


Վրաերթի են ենթարկվել 19-ամյա և 26-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 19-ամյա և 26-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 2.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 6 հասցեի մոտ բախվել է մեկ այլ «Օպել»-ի, որն էլ վրաերթի է ենթարկել վարորդին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի թիվ 31 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով, դեմքի աջ կեսի և քունքային շրջանի քերծվածքներ, երկու դաստակների քերծվածքներ, կոնքի աջ շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ և հայտարարել է, որ վնասվածքը ստացել է «Ավտոգեն-Մ» գործարանի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նրան և տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը