Լրահոս

30.10.2017 07:25


Այսօր հարցաքննվելու է Սամվել Բաբայանը

Այսօր հարցաքննվելու է Սամվել Բաբայանը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը․ հարցաքննվելու է Սամվել Բաբայանը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին տեղի էր ունեցել ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի հարցաքննությունը, ով դատարանում հայտարարել էր, որ Սամվել Բաբայանը «Իգլան» բերելու հետ կապ չունիինքը ցանկացել է դա բերել Արցախի բանակին նվիրելու համար ու այդ նպատակով դիմել է Արմեն Պողոսյանին, վերջինն էլ Հրաչյա Մայիլյանի միջոցով փորձել է Վրաստանից տեղափոխել այն։

«Ես ուզում եմ անձամբ Արցախի բանակին նվեր տամ: Ժամանակին 42 միավոր զենք եմ բերել: Էն ժամանակ հերոսացնում էին, հիմա մի տրուբի համար ասում են, թե՝ զենք ես բերել»,-նշել էր ամբաստանյալը:

Դատարանում նաև ընթերցվել էին ամբաստանյալ Արմեն Պողոսյանի նախաքննական ցուցմունքները։ Դրանց հրապարակումից հետո նա հայտարարել էր, որ Սամվել Բաբայանի հետ կապված իր արտահայտություններն ու ենթադրությունները սխալ են եղել և Բաբայանը այդ ամենի հետ կապ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը