«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման թեմային, ասել է, թե ինքն ասում էր՝ մենք այս խաղից, կոպիտ ասած, վատով դուրս չենք գա.
-Եթե սահմանը բացվում է, դա օգուտ է Հայաստանին տնտեսապես, նաև քաղաքականապես։ Իսկ եթե իրենք չեն բացում սահմանը, այսինքն այդ գործընթացը խափանվում է իրենց մեղքով, այդ դեպքում Հայաստանն աշխարհին լրացուցիչ անգամ ապացուցում է, որ ցեղասպանություն տեսած ազգի կողմից Թուրքիային արվել է առաջարկությունը՝ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել և սահմանը բացել, բայց թուրքերն, ինչպես ասում են, չեն փոխվել։ Եվ իրենց պատճառով գործընթացի խափանումն իրենց վարկանիշը գցեց։
Ա. Հարությունյանն ասել է, թե սահմանի բացումը Թուրքիայի շահերից էլ է բխում, և համոզված է, որ գերտերությունները նաև ճնշումներ կգործադրեն Թուրքիայի վրա.
-Որովհետև, ի վերջո, այդ գործընթացի խափանումը ինչ-որ տեղ ցույց է տալիս, որ գերտերություններն իրենց համար տարրական հարցում չեն կարողանում ցույց տալ իրենց ուժը։ Եթե գործընթացը պարտվի, ապա դա նաև գերտերությունների պարտությունն է։ Սա այն եզակի դեպքերից է, երբ և՛ Ռուսաստանի, և՛ Ամերիկայի, և՛ Եվրոպայի շահերը համընկնում են։ Հայաստանը տեստ արեց թուրքերի համար, և կարող ենք ասել, որ թուրքերն այդ տեստը չանցան։
Թուրքերը տեստը չանցա՞ն

7or.am