1.1. Դիտորդական առաքելությունը ս.թ. հունվարի 11-ին ներկայացրել է իր հայտարարությունը նախնական հայտնաբերումների և եզրակացությունների մասին, որում, մասնավորապես, ասվում է'
«Ընտրությունը նախապատրաստվել և կազմակերպվել է ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և, որպես հետևանք, ընտրողների բացարձակ մեծամասնությունը տեղեկացված չի եղել ո'չ ընտրության և ո՛չ էլ թեկնածուների մասին:
Ընտրության անցկացումը /քվեարկությունը/ ուղեկցվել է ոչ միայն ԸՕ պահանջների կոպիտ խախտումներով, այլև' անթաքույց հանցավոր ոտնձգություններով քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման դեմ:»
Հայտարարությունում, նշվում է նաև, որ վերջնական գնահատականները և ամփոփիչ եզրակացությունը կախված կլինեն ընտրության մնացած փուլերի անցկացումից:
1.2. Սույն միջանկյալ զեկույցը հարկավոր է ընթերցել ՀՊԱԿ Դիտորդական առաքելության նախորդ զեկույցների և հայտարարությունների հետ համատեղ:
1.3. Վերջնական զեկույցը կներկայացվի 2 շաբաթ հետո:
2. Ամփոփում
2.1. Հետընտրական գործընթացները նույնպես անցնում են ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և, որպես հետևանք, պատգամավորության թեկնածուն, ընտրողները և դիտորդները չեն կարողանում պաշտպանել կամ իրականացնել օրենքով սահմանված իրենց իրավունքները:
2.2. Պետական իրավասու մարմինները, այդ թվում, դատարանները և դատախազությունը, շարունակում են չկատարել իրենց պարտավորություները ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ և փորձում են միայն տպավորություն ստեղծել. այդ մասին:
3. Դիտարկումներ
3.1. Նախնական արդյունքների հայտարարելուց հետո, երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր և նյութերը փոխանցվեցին դատախազություն:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ չի ճանաչում ընտրության արդյունքները և այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով անվավեր ճանաչելու պահանջով, իսկ նրա թեկնածուն սույն ընտրությունն անվանեց հերթական ապօրինին ու կեղծվածը:
3.2 Ընտրության անցկացումը ապօրինի կամ բացասական են գնահատել նաև պատգամավորության 3-րդ թեկնածուն, տեղական դիտորդները և որոշ կուսակցությունների ղեկավարներ:
Բավականին կոշտ գնահատականներով են հանդես եկել Հայասատանում ԱՄՆ դեսպանության դիտորդները, որոնք ականատես են եղել բազմաթիվ խախտումների: Մասնավորապես, դեսպանատան խոսնակն այդ խախտումների թվում նշել է «ընտրողների ահաբեկումը, լրագրողներին և դիտորդներին ուղղված բանավոր և ֆիզիկական սպառնալիքները, որոշ դեպքերում չհավատարմագրված և չքվեարկող անձանց' «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածուի համակիրների կողմից ընտրական գործընթացի ակնհայտ կառավարումը' տեղական ընտրական հանձնաժողովների լիազորված անդամների փոխարեն»։
3.3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից /ԸԸՀ/ ընտրության արդյունքներն ամփոփվեցին Ընտրական օրենսգրքի /ԸՕ/ պահանջների կոպիտ խախտումներով:
ԸԸՀ-ն ընտրության արդյունքներն ամփոփեց դրա համար սահմանված ժամկետից մեկ օր շուտ, առանց հաշվի առնելու Վարչական դատարանում առկա երկու հայցադիմումներ /3.4.1. և 3.4.2./ և ընդդիմության թեկնածուի դիմում-բողոքը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Արդյունքների ամփոփման մասին ԸԸՀ-ի 14.01.10թ.-ի և թեկնածուին պատգամավոր գրանցելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի /ԿԸՀ/ 15.01.10թ. որոշումները չեն ստորագրել հանձնաժողովների 8 անդամներից 2-ը:
Հիշյալ դիմում-բողոքը ընտրության արդյունքների անվավեր ճանաչման մասին, չնայած նախնական պայմանավորվածության, ԸԸՀ-ն հրաժարվել էր ընդունել քննարկման, ինչն էլ առիթ էր հանդիսացել Վարչական դատարան հայցադիմում ներկայացնելուն: Վերջինս դատարանի կողմից բավարարվել էր, սակայն առանց ԸԸՀ և ԿԸՀ, համապատասխանաբար, 14.01.10թ. և 15.01.10թ. որոշումներն անվավեր ճանաչելու:
Այդ պայմաններում, ԸԸՀ քննարկել և մերժել է այդ դիմում-բողոքը:
3.4. Բացի պատգամավորության թեկնածուի հիշյալ հայցադիմումից, մինչև ընտրության արդյունքների ամփոփումը Վարչական դատարան է ներկայացվել ևս 5 հայցադիմում, այն են'
3.4.1.05.01.10թ.-ին' ՀՌԱՀ-ի և Երևանի քաղաքապետի կողմից նախընտրական քարոզչության կազմակերպման կարգի խախտման վերաբերյալ դիմում-բողոքների չքննարկման մասին
3.4.2.09.01.10թ.-ին' քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագրեր չստանալու մասին /պատասխանողներ' ՀՀ Ոստիկանություն և թիվ 10-րդ ԸԸՀ/,
3.4.3.10.01.10թ.-ին' ԿԸՀ-ի կողմից նախընտրական քարոզչության կազմակերպման կարգի խախտման վերաբերյալ դիմում-բողոքների չքննարկման և դիմումներին չպատասխանելու մասին,
3.4.4.10.01.10թ.-ին' ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումի չքննարկման կամ քննարկման արդյունքների մասին տեղեկություն չստանալու մասին /պատասխանողներ' Երևանի քաղաքապետ և ՀՀ Ոստիկանություն/,
3.4.5.10.01.10թ.-ին' ԿԸՀ-ի կողմից դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ դիմում-բողոքի չքննարկման մասին:
Հայցադիմումները վարույթ չեն ընդունվել /3.4.1. և 3.4.2./ կամ պահանջները, հիմնականում, մերժվել են այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումները Վարչական դատարան են մուտքագրվել քվեարկության ավարտից հետո և, այդ պատճառով առարկայազուրկ են:
Եվ դա այն դեպքում, երբ Վարչական դատարանը չի աշխատել 2010թ. հունվարի 1-10 ժամանակահատվածում և ստիպել է, որ հայցադիմումներն ուղարկվեն նույնպես չաշխատող փոստով: Այսինքն, դատարանն իր իսկ անգործության պատճառով զանգվածային ձևով մերժել է նախընտրական քարոզչությանն առնչվող բոլոր հայցադիմուները, որոնցում բերված խախտումները կարող էին ունենալ /և ունեցել են/ էական ազդեցություն ընտրության արդյունքների վրա:
Իսկ վարույթ չընդունելու մասին որոշումները /3.4.1. և 3.4.2./ բողոքարկվել և մերժվել են նույն դատարանի կողմից և, այդ կապակցությամբ, վճռաբեկ բողոքներ են ներկայացվել Վճռաբեկ դատարանում:
Այսինքն, այդ երկու հայցադիմումներն առ այսօր գտնվում են դատարաններում:
Այնուամենայնիվ, հարկ ենք համարում առանձնացնել 3.4.5.-րդ կետում բերված հայցադիմումի վերաբերյալ ընդունած ՎԴ որոշումը: Այդ կապակցությամբ, մեջբերում ենք 11.01.10թ.-ի մեր Հայտարարությունից, այն է'
Այս խնդրով դիմում-բողոք ենք ներկայացրել ԿԸՀ-ին, որն այն չի քննարկել և միայն քվեարկությունից մեկ օր առաջ տրամադրել է հիշյալ վկայականների կրկնօրինակները, ինչն էլ առիթ է հանդիսացել դիմելու Վարչական դատարան, որի 14.01.10թ.-ի որոշումից էլ բերում ենք հետևյալ մեջբերումը'
3.5. Հետագայում Վարչական դատարան են ներկայացվել ևս 3 հայցադիմում'
3.5.1. 16.01.10թ.-ին'թիվ 10-րդ ԸԸՀ-ի կողմից դիմում-բողոքի քննարկման կարգը խախտելու մասին,
3.5.2. 16.01.10թ.-ին' թիվ 10-րդ ԸԸՀ-ի կողմից ընտրության արդյունքների որոշման ընդունման կարգի խախտման մասին:
3.6. Ընտրության արդյունքների ամփոփման հաջորդ օրը' 15.01.10թ.-ին, զարմանալի նախաձեռնություն էր ցուցաբերել ՀՌԱՀ-ը, այն է' որոշել էր քննարկել օրենքով սահմանված ժամկետում չքննարկած 28.12.09թ. դիմում-բողոքը' ԸՕ 20-րդ հոդվածի պահանջների կատարման չապահովման մասին: Հավանաբար, դա պատասխան էր այն հայցադիմումին, որով վիճարկվում էր ՀՌԱՀ այդ անգործությունը:
Քննարկման արդյուքում ՀՌԱՀ-ն ընդունեց հետևյալ որոշումը'
Այսպիսով, ՀՌԱՀ-ն այս որոշումով հայտարարեց այն մասին, Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները, կարծես միմյանց հետ համաձայնեցված, կոպտորեն խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջները, չեն մասնակցել և, ըստ էության բոյկոտել են թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունը, ինչն էլ, փաստորեն, աջակցվում է ՀՌԱՀ-ի կողմից:
3.7. Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի նախագահի կողմից ակնհայտ անարդար դատական ակտերի կայացման, ինչպես նաև, պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման մասին:
Բացի սույն զեկույցի 3.4.1 - 3.4.3-րդ կետերում բերված հայցադիմումների վերաբերյալ ընդունած որոշումներց, վարչական դատարանի նախագահը չէր ապահովել վարույթ չընդունելու մասին որոշումների բողոքարկման իրավունքի իրականացումը մինչև ընտրության արդյունքների ամփոփման վերջնաժամկետը:
Սակայն, Հատուկ քննչական ծառայությունն էլ իր հերթին, հաշվի չառնելով ընտրական գործերով դատական ակտերի օրենքով սահմանված առանձնահատկությունը, այն է' բողոքարկման ենթակա չլինելը, քննության չի ընդունել այդ հաղորդումը
3.8. Գլխավոր դատախազությունը 21.01.10թ.-ին տեղեկանք է տարածել օրինախախտումների վերաբերյալ հաղորդումների մասին: Այդ տեղեկանքից ավելի քան ակնհայտ է դանում, որ Գլխավոր դատախազությունը խուսանավել է քննության առնել այն հաղորդումները, որոնցում ներկայացված նախընտրական քարոզչության շրջանին առնչվող օրինախախտումներն էական ազդեցություն կարող էին ունենալ /և ունեցել են/ ընտրության արդյունքների վրա, մասնավորապես'
3.8.1 - ոչ աշխատանքային հայտարարված տոնական և նախատոնական տասնօրյակին պետական իրավասու մարմինների, այդ թվում, Վարչական դատարանի «համաձայնեցված» անգործությունը,
3.8.2 - դիմում-բողոքների չքննարկելը կամ քննարկելը օրենքի պահանջների կոպիտ խախտումներով, ինչպես պետական կառավարման իրավասու մարմինների, այնպես էլ ընտրական հանձնաժողովների կողմից:
3.8.3 - ՀՌԱՀ-ի, Երևանի քաղաքապետի, ԿԸՀ-ի և ԸԸՀ-ի կողմից ԸՕ-ի 18-23-րդ հոդվածներով սահմանված իրենց պարտավորություների չկատարելը, այն է' նախընտրական քաչոզչության անցկացման ապահովումից փաստացի հրաժարվելը,
3.8.4. - քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ՀՀ ոստիկանության կողմից ընտրողներին չծանուցելը,:
3.8.5 - ընտրական հանձնաժողովների կողմից դիտորդների իրավունքների իրականցմանը խոչընդոտելը և այլն:
Օրենքով սահմանված որոշումների փոխարեն, հիշյալ հաղորդումներին տրվել են ինչ որ «պարզաբանումներ» շաբլոնային արտահայտությունով, այն է'
Թերևս, առավել զավեշտալին այն է, որ նման պատասխան ենք ստացել նաև մեր այն հայտարարության կապակցությամբ, որում բերված էր դիտորդական առաքելության ղեկավարի մասին հետևյալ տեղեկությունը'
«...մեր տանն էր գտնվում ՀՀ Ոստիկանության-Կենտրոնական բաժնի հետաքննիչը, որը բացատրություն էր վերցնում ինձանից այդ օրն առավոտյան իմ և երեխաներիս նկատմամբ ատացված ապառնալիքի կապակցությամբ, որն առնչվում էր իմ դիտորդական առաքելության իրականացմանը»։
Ի դեպ, այդ գործով հետաքննությունը դեռևս չի ավարտվել և գտնվում է Ոստիկանության Կենտրոնական բաժնի վարույթում:
Այսպիսով, առնվազն այս օրինակից կարելի է մեկ եզրահանգում անել, որ Գլխավոր դատախազությունում ընտրության վրա էական ազդեցություն ունեցող խախտումների, հատկապես նախընտրական քարոզչությանն առնչվող, վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ ոչ միայն օրենքով սահմանված որոշումներ չեն կայացնում, այլև` չեն էլ կարդում այդ հաղորդումները:
3.9. Հունվարի 21-ին, մի շարք խոչընդոտներից հետո, ընդդիմության թեկնածուն կարողացավ սահմանված ժամկետից 5 րոպե առաջ իր դիմումը մուտքագրել Սահմանադրական դատարան' ընտրության արդյունքների ամփոփման մասին ԸԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Սակայն, պարզվում է, որ այդ խնդրով հիմնական խոչընդոտները դեռ առջևում են, մասնավորապես, Բարձր դատարանը, հիմք ընդունելով, սակայն, կոպտորեն խախտելով նույն օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ մասերի պահանջներն, այդ գործի դատաքննության սկիզբը նշանակել է մարտի 5-ին, այսինքն, ոչ թե օրենքով սահմանված մեկ ամսվա ընթացքում, այլ' 43-րդ օրը:
Օրենքի այդ բացահայտ խախտումը Դատարանը պատճառաբանել է իր ծանրաբեռնվածությամբ: Իսկ, համաձայն Օրենքի 74-րդ հոդվածի 19-րդ մասի պահանջների նման գործերով □ծանրաբեռնվածություն□ այսօր Դատարանն ընդհանրապես չունի, քանի որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով դիմումներ, բացառութամբ հիշյալից, Դատարանում գոյություն չունեն:
Ավելին, ըստ մեր դիտարկումների, Բարձր Դատարանի պատմության մեջ այդ նորմը երբևէ չի կիրառվել, չնայած, այդ առումով նրա իրական ծանրաբեռնվածության:
Մասնավորապես, 2003թ.-ի մայիսի 25-ին կայացած ԱԺ ընտրություններից հետո հունիս ամսին, բացի այլ գործերից, Դատարանը քննության է առել 12 գործ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների վիճարկման մասին, իսկ 2007թ.-ի մայիսի 12-ին կայացած ընտրություններից հետո միայն հունիս ամսին ԱԺ ընտրությունների վիճարկման մասին քննություն է նշանակվել 7 գործով' 3 մեծամասնական և 4 համամասնական ընտրակարգին առնչվող:
4.Առաջարկություններ
4.1. Սահմանադրական դատարանը,
4.1.1. հաշվի առնելով դիմողի անազատության մեջ գտնվելու փաստը և դրանով պայմանավորված սահմանափակումները, պետք է լիարժեք օգտագործի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված «գործի հանգամանքների ի պաշտոնե պարզման» իր իրավունքները, այդ թվում, հաշվի առնի սույն ընտրության ընտրախախտումների վերաբերյալ Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև, Արդարադատության խորհրդում, Գլխավոր դատախազությունում և Հատուկ քննչական ծառայությունում առկա բողոքներն ու հաղորդումները:
4.1.2. պետք է միջոցներ ձեռնարկի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներն անվերապահորեն կատարելու ուղղությամբ և մարտի 5-ին նշանակված դատաքննությունը տեղափոխի օրենքով սահմանված ժամկետներ:
4.2. Վճռաբեկ դատարանը պետք է հստակեցում մտցնի և միջոցներ ձեռնարկի սույն ընտրությունում իրականացված ընտրխախտումների վերաբերյալ գործերը ժամանակին քննելու ուղղությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գործերով Վարչական դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն կարող լինել:
4.3. Գլխավոր դատախազությունը պետք է անդրադառնա և քննության առնի Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հիմքով ներկայացված հաղորդումներն, այն են' ընտրության նախապատարստման շրջանում քաղաքացու ընտրական իրավունքի, ինչպես նաև, դիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու մասին:
4.4. Հատուկ քննչական ծառայությունը պետք է անդրադառնա և քննության առնի Վարչական դատարանի նախագահի գործունեությանն առնչվող հաղորդումը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանդրության 97-րդ հոդվածով սահմանված դրույթները և հաշվի առնելով ընտրական գործերով դատական ակտերի յուրահատկությունը, այն է` բողոքարկման ենթակա չեն:
ՀՊԱԿ դիտորդական առաքելություն ղեկավար Անահիտ Սարգսյան
Հետընտրական զարգացումների միջանկյալ զեկույց
1. Ներածություն
1.1. Դիտորդական առաքելությունը ս.թ. հունվարի 11-ին ներկայացրել է իր հայտարարությունը նախնական հայտնաբերումների և եզրակացությունների մասին, որում, մասնավորապես, ասվում է'
«Ընտրությունը նախապատրաստվել և կազմակերպվել է ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և, որպես հետևանք, ընտրողների բացարձակ մեծամասնությունը տեղեկացված չի եղել ո'չ ընտրության և ո՛չ էլ թեկնածուների մասին:
Ընտրության անցկացումը /քվեարկությունը/ ուղեկցվել է ոչ միայն ԸՕ պահանջների կոպիտ խախտումներով, այլև' անթաքույց հանցավոր ոտնձգություններով քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման դեմ:»
Հայտարարությունում, նշվում է նաև, որ վերջնական գնահատականները և ամփոփիչ եզրակացությունը կախված կլինեն ընտրության մնացած փուլերի անցկացումից:
1.2. Սույն միջանկյալ զեկույցը հարկավոր է ընթերցել ՀՊԱԿ Դիտորդական առաքելության նախորդ զեկույցների և հայտարարությունների հետ համատեղ:
1.3. Վերջնական զեկույցը կներկայացվի 2 շաբաթ հետո:
2. Ամփոփում
2.1. Հետընտրական գործընթացները նույնպես անցնում են ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և, որպես հետևանք, պատգամավորության թեկնածուն, ընտրողները և դիտորդները չեն կարողանում պաշտպանել կամ իրականացնել օրենքով սահմանված իրենց իրավունքները:
2.2. Պետական իրավասու մարմինները, այդ թվում, դատարանները և դատախազությունը, շարունակում են չկատարել իրենց պարտավորություները ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ և փորձում են միայն տպավորություն ստեղծել. այդ մասին:
3. Դիտարկումներ
3.1. Նախնական արդյունքների հայտարարելուց հետո, երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր և նյութերը փոխանցվեցին դատախազություն:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ չի ճանաչում ընտրության արդյունքները և այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով անվավեր ճանաչելու պահանջով, իսկ նրա թեկնածուն սույն ընտրությունն անվանեց հերթական ապօրինին ու կեղծվածը:
3.2 Ընտրության անցկացումը ապօրինի կամ բացասական են գնահատել նաև պատգամավորության 3-րդ թեկնածուն, տեղական դիտորդները և որոշ կուսակցությունների ղեկավարներ:
Բավականին կոշտ գնահատականներով են հանդես եկել Հայասատանում ԱՄՆ դեսպանության դիտորդները, որոնք ականատես են եղել բազմաթիվ խախտումների: Մասնավորապես, դեսպանատան խոսնակն այդ խախտումների թվում նշել է «ընտրողների ահաբեկումը, լրագրողներին և դիտորդներին ուղղված բանավոր և ֆիզիկական սպառնալիքները, որոշ դեպքերում չհավատարմագրված և չքվեարկող անձանց' «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածուի համակիրների կողմից ընտրական գործընթացի ակնհայտ կառավարումը' տեղական ընտրական հանձնաժողովների լիազորված անդամների փոխարեն»։
3.3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից /ԸԸՀ/ ընտրության արդյունքներն ամփոփվեցին Ընտրական օրենսգրքի /ԸՕ/ պահանջների կոպիտ խախտումներով:
ԸԸՀ-ն ընտրության արդյունքներն ամփոփեց դրա համար սահմանված ժամկետից մեկ օր շուտ, առանց հաշվի առնելու Վարչական դատարանում առկա երկու հայցադիմումներ /3.4.1. և 3.4.2./ և ընդդիմության թեկնածուի դիմում-բողոքը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Արդյունքների ամփոփման մասին ԸԸՀ-ի 14.01.10թ.-ի և թեկնածուին պատգամավոր գրանցելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի /ԿԸՀ/ 15.01.10թ. որոշումները չեն ստորագրել հանձնաժողովների 8 անդամներից 2-ը:
Հիշյալ դիմում-բողոքը ընտրության արդյունքների անվավեր ճանաչման մասին, չնայած նախնական պայմանավորվածության, ԸԸՀ-ն հրաժարվել էր ընդունել քննարկման, ինչն էլ առիթ էր հանդիսացել Վարչական դատարան հայցադիմում ներկայացնելուն: Վերջինս դատարանի կողմից բավարարվել էր, սակայն առանց ԸԸՀ և ԿԸՀ, համապատասխանաբար, 14.01.10թ. և 15.01.10թ. որոշումներն անվավեր ճանաչելու:
Այդ պայմաններում, ԸԸՀ քննարկել և մերժել է այդ դիմում-բողոքը:
3.4. Բացի պատգամավորության թեկնածուի հիշյալ հայցադիմումից, մինչև ընտրության արդյունքների ամփոփումը Վարչական դատարան է ներկայացվել ևս 5 հայցադիմում, այն են'
3.4.1. 05.01.10թ.-ին' ՀՌԱՀ-ի և Երևանի քաղաքապետի կողմից նախընտրական քարոզչության կազմակերպման կարգի խախտման վերաբերյալ դիմում-բողոքների չքննարկման մասին
3.4.2. 09.01.10թ.-ին' քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագրեր չստանալու մասին /պատասխանողներ' ՀՀ Ոստիկանություն և թիվ 10-րդ ԸԸՀ/,
3.4.3. 10.01.10թ.-ին' ԿԸՀ-ի կողմից նախընտրական քարոզչության կազմակերպման կարգի խախտման վերաբերյալ դիմում-բողոքների չքննարկման և դիմումներին չպատասխանելու մասին,
3.4.4. 10.01.10թ.-ին' ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումի չքննարկման կամ քննարկման արդյունքների մասին տեղեկություն չստանալու մասին /պատասխանողներ' Երևանի քաղաքապետ և ՀՀ Ոստիկանություն/,
3.4.5. 10.01.10թ.-ին' ԿԸՀ-ի կողմից դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ դիմում-բողոքի չքննարկման մասին:
Հայցադիմումները վարույթ չեն ընդունվել /3.4.1. և 3.4.2./ կամ պահանջները, հիմնականում, մերժվել են այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումները Վարչական դատարան են մուտքագրվել քվեարկության ավարտից հետո և, այդ պատճառով առարկայազուրկ են:
Եվ դա այն դեպքում, երբ Վարչական դատարանը չի աշխատել 2010թ. հունվարի 1-10 ժամանակահատվածում և ստիպել է, որ հայցադիմումներն ուղարկվեն նույնպես չաշխատող փոստով: Այսինքն, դատարանն իր իսկ անգործության պատճառով զանգվածային ձևով մերժել է նախընտրական քարոզչությանն առնչվող բոլոր հայցադիմուները, որոնցում բերված խախտումները կարող էին ունենալ /և ունեցել են/ էական ազդեցություն ընտրության արդյունքների վրա:
Իսկ վարույթ չընդունելու մասին որոշումները /3.4.1. և 3.4.2./ բողոքարկվել և մերժվել են նույն դատարանի կողմից և, այդ կապակցությամբ, վճռաբեկ բողոքներ են ներկայացվել Վճռաբեկ դատարանում:
Այսինքն, այդ երկու հայցադիմումներն առ այսօր գտնվում են դատարաններում:
Այնուամենայնիվ, հարկ ենք համարում առանձնացնել 3.4.5.-րդ կետում բերված հայցադիմումի վերաբերյալ ընդունած ՎԴ որոշումը: Այդ կապակցությամբ, մեջբերում ենք 11.01.10թ.-ի մեր Հայտարարությունից, այն է'
«ԿԸՀ-ը լրջագույն խոչընդոտներ է հարուցել դիտորդների աշխատանքների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, մեր, թվով 33 դիտորդների վկայականները առաքել է փոստով դեկտեմբերի 30-ին, համոզված լինելով /հակառակը դժվար է ենթադրել/, որ դրանք ստանալու ենք միայն 12.01.10թ.-ին. այսինքն' քվեարկությունից հետո»։
Այս խնդրով դիմում-բողոք ենք ներկայացրել ԿԸՀ-ին, որն այն չի քննարկել և միայն քվեարկությունից մեկ օր առաջ տրամադրել է հիշյալ վկայականների կրկնօրինակները, ինչն էլ առիթ է հանդիսացել դիմելու Վարչական դատարան, որի 14.01.10թ.-ի որոշումից էլ բերում ենք հետևյալ մեջբերումը'
«...դատարանը գտնում է, որ թվով 33 դիտորդական վկայականները տրամադրելիս ԿԸՀ-ը հստակորեն գործել է գործող ընտրական օրենսդրության սահմաններում...»
3.5. Հետագայում Վարչական դատարան են ներկայացվել ևս 3 հայցադիմում'
3.5.1. 16.01.10թ.-ին'թիվ 10-րդ ԸԸՀ-ի կողմից դիմում-բողոքի քննարկման կարգը խախտելու մասին,
3.5.2. 16.01.10թ.-ին' թիվ 10-րդ ԸԸՀ-ի կողմից ընտրության արդյունքների որոշման ընդունման կարգի խախտման մասին:
3.6. Ընտրության արդյունքների ամփոփման հաջորդ օրը' 15.01.10թ.-ին, զարմանալի նախաձեռնություն էր ցուցաբերել ՀՌԱՀ-ը, այն է' որոշել էր քննարկել օրենքով սահմանված ժամկետում չքննարկած 28.12.09թ. դիմում-բողոքը' ԸՕ 20-րդ հոդվածի պահանջների կատարման չապահովման մասին: Հավանաբար, դա պատասխան էր այն հայցադիմումին, որով վիճարկվում էր ՀՌԱՀ այդ անգործությունը:
Քննարկման արդյուքում ՀՌԱՀ-ն ընդունեց հետևյալ որոշումը'
«...հեռուստաընկերությունների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը չկատարելու մասին պնդումն անհիմն է, քանի որ հեռուստաընկերությունը չի կարող վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը հայտարարել այն դեպքում, երբ չի նախատեսել նախընտրական քարոզչության վերաբերող հաղորդումներ հեռարձակելու համար հատկացնել վճարովի եթերաժամանակ»։
Այսպիսով, ՀՌԱՀ-ն այս որոշումով հայտարարեց այն մասին, Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները, կարծես միմյանց հետ համաձայնեցված, կոպտորեն խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջները, չեն մասնակցել և, ըստ էության բոյկոտել են թիվ 10-րդ ը/ք-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունը, ինչն էլ, փաստորեն, աջակցվում է ՀՌԱՀ-ի կողմից:
3.7. Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի նախագահի կողմից ակնհայտ անարդար դատական ակտերի կայացման, ինչպես նաև, պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման մասին:
Բացի սույն զեկույցի 3.4.1 - 3.4.3-րդ կետերում բերված հայցադիմումների վերաբերյալ ընդունած որոշումներց, վարչական դատարանի նախագահը չէր ապահովել վարույթ չընդունելու մասին որոշումների բողոքարկման իրավունքի իրականացումը մինչև ընտրության արդյունքների ամփոփման վերջնաժամկետը:
Սակայն, Հատուկ քննչական ծառայությունն էլ իր հերթին, հաշվի չառնելով ընտրական գործերով դատական ակտերի օրենքով սահմանված առանձնահատկությունը, այն է' բողոքարկման ենթակա չլինելը, քննության չի ընդունել այդ հաղորդումը
3.8. Գլխավոր դատախազությունը 21.01.10թ.-ին տեղեկանք է տարածել օրինախախտումների վերաբերյալ հաղորդումների մասին: Այդ տեղեկանքից ավելի քան ակնհայտ է դանում, որ Գլխավոր դատախազությունը խուսանավել է քննության առնել այն հաղորդումները, որոնցում ներկայացված նախընտրական քարոզչության շրջանին առնչվող օրինախախտումներն էական ազդեցություն կարող էին ունենալ /և ունեցել են/ ընտրության արդյունքների վրա, մասնավորապես'
3.8.1 - ոչ աշխատանքային հայտարարված տոնական և նախատոնական տասնօրյակին պետական իրավասու մարմինների, այդ թվում, Վարչական դատարանի «համաձայնեցված» անգործությունը,
3.8.2 - դիմում-բողոքների չքննարկելը կամ քննարկելը օրենքի պահանջների կոպիտ խախտումներով, ինչպես պետական կառավարման իրավասու մարմինների, այնպես էլ ընտրական հանձնաժողովների կողմից:
3.8.3 - ՀՌԱՀ-ի, Երևանի քաղաքապետի, ԿԸՀ-ի և ԸԸՀ-ի կողմից ԸՕ-ի 18-23-րդ հոդվածներով սահմանված իրենց պարտավորություների չկատարելը, այն է' նախընտրական քաչոզչության անցկացման ապահովումից փաստացի հրաժարվելը,
3.8.4. - քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ՀՀ ոստիկանության կողմից ընտրողներին չծանուցելը,:
3.8.5 - ընտրական հանձնաժողովների կողմից դիտորդների իրավունքների իրականցմանը խոչընդոտելը և այլն:
Օրենքով սահմանված որոշումների փոխարեն, հիշյալ հաղորդումներին տրվել են ինչ որ «պարզաբանումներ» շաբլոնային արտահայտությունով, այն է'
«....արծարծված փաստարկները հանցագործության մասին կոնկրետ տեղեկություն չեն պարունակում և վերաբերում են ընտրական հանձնաժողովների գործողությոնները վիճարկելու հարցադրումներին, կրում են ընդհանրական բնույթ, որոնք դուրս են դատախազության լիազորություների շրջանակից»:
Թերևս, առավել զավեշտալին այն է, որ նման պատասխան ենք ստացել նաև մեր այն հայտարարության կապակցությամբ, որում բերված էր դիտորդական առաքելության ղեկավարի մասին հետևյալ տեղեկությունը'
«...մեր տանն էր գտնվում ՀՀ Ոստիկանության-Կենտրոնական բաժնի հետաքննիչը, որը բացատրություն էր վերցնում ինձանից այդ օրն առավոտյան իմ և երեխաներիս նկատմամբ ատացված ապառնալիքի կապակցությամբ, որն առնչվում էր իմ դիտորդական առաքելության իրականացմանը»։
Ի դեպ, այդ գործով հետաքննությունը դեռևս չի ավարտվել և գտնվում է Ոստիկանության Կենտրոնական բաժնի վարույթում:
Այսպիսով, առնվազն այս օրինակից կարելի է մեկ եզրահանգում անել, որ Գլխավոր դատախազությունում ընտրության վրա էական ազդեցություն ունեցող խախտումների, հատկապես նախընտրական քարոզչությանն առնչվող, վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ ոչ միայն օրենքով սահմանված որոշումներ չեն կայացնում, այլև` չեն էլ կարդում այդ հաղորդումները:
3.9. Հունվարի 21-ին, մի շարք խոչընդոտներից հետո, ընդդիմության թեկնածուն կարողացավ սահմանված ժամկետից 5 րոպե առաջ իր դիմումը մուտքագրել Սահմանադրական դատարան' ընտրության արդյունքների ամփոփման մասին ԸԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Սակայն, պարզվում է, որ այդ խնդրով հիմնական խոչընդոտները դեռ առջևում են, մասնավորապես, Բարձր դատարանը, հիմք ընդունելով, սակայն, կոպտորեն խախտելով նույն օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ մասերի պահանջներն, այդ գործի դատաքննության սկիզբը նշանակել է մարտի 5-ին, այսինքն, ոչ թե օրենքով սահմանված մեկ ամսվա ընթացքում, այլ' 43-րդ օրը:
Օրենքի այդ բացահայտ խախտումը Դատարանը պատճառաբանել է իր ծանրաբեռնվածությամբ: Իսկ, համաձայն Օրենքի 74-րդ հոդվածի 19-րդ մասի պահանջների նման գործերով □ծանրաբեռնվածություն□ այսօր Դատարանն ընդհանրապես չունի, քանի որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով դիմումներ, բացառութամբ հիշյալից, Դատարանում գոյություն չունեն:
Ավելին, ըստ մեր դիտարկումների, Բարձր Դատարանի պատմության մեջ այդ նորմը երբևէ չի կիրառվել, չնայած, այդ առումով նրա իրական ծանրաբեռնվածության:
Մասնավորապես, 2003թ.-ի մայիսի 25-ին կայացած ԱԺ ընտրություններից հետո հունիս ամսին, բացի այլ գործերից, Դատարանը քննության է առել 12 գործ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների վիճարկման մասին, իսկ 2007թ.-ի մայիսի 12-ին կայացած ընտրություններից հետո միայն հունիս ամսին ԱԺ ընտրությունների վիճարկման մասին քննություն է նշանակվել 7 գործով' 3 մեծամասնական և 4 համամասնական ընտրակարգին առնչվող:
4. Առաջարկություններ