Լրահոս

26.10.2017 15:02


Հովտաշատում թունավորվել են գազի արտահոսքից

Հովտաշատում թունավորվել են գազի արտահոսքից

Հոկտեմբերի 25-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ Արարատի մարզի Հովտաշատ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Աննա Մ.-ն, 1957 թ. ծնված Կարինե Հ.-ն, 1990 թ. ծնված Հասմիկ Մ.-ն և 2015 թ. ծնված Մանվել Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 1.30-ին, տանը գազի կաթսայի արտահոսքից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը