Լրահոս

28.10.2017 10:26


Դատարանի որոշմամբ՝ Քըրք Քըրքորյանի կտակից 500 միլիոն դոլարը կհատկացվի բարեգործության

Դատարանի որոշմամբ՝ Քըրք Քըրքորյանի կտակից 500 միլիոն դոլարը կհատկացվի բարեգործության

Հանգուցյալ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հարստությունը տնօրինողների դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Մարիա Սթրեթը թույլատրելի է Քըրքորյանի 1,6 մլրդ դոլար հարստությունից 500 միլիոն դոլարը բարեգործական կազմակերպություններին հանձնել։ Այդ մասին հայտնում է «Ասպարեզը»։

Քըրքորյանի կողմից նշանակված երեք հոգանոց բաղկացած մարմինը, որի մեջ մտնում էին նրա կալվածքների վերակացուն՝ Էնթոնի Մանթեքիքը, փաստաբան Պատրիսիա Քլեյսըրը և Քալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դոկտոր Էրիկ Իսրայելյանը, արդեն Քըրքորյանի ունեցվածքից 200 մլն դոլար բաժանել էին մի շարք բարեգործական կազմակերպությունների:

Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը երեք տարվա ընթացքում:

Նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում:

500 մլն դոլարի բաժանումը ուշացել էր, քանի որ նրա այրին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով առնվազն 600 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը