Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan Teana մակնիշի 05 NN 033 համարանիշի և Mercedes մակնիշի 34 AT791 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan Teana-ն գլխիվայր շրջվել է և մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը վարել է Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արարատ Աթայանը, ով վթարի հետևանքով ձախ աչքի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից: Հետաքննիչի հանձնարարականով նա ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։