Դաժան ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. հարսանիքից վերադարձող հայրն ու որդին մահացել են
Այսօր, հոկտեմբերի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-կմ հատվածում, բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 FD 090 համարանիշի «УАЗ-3152» մակնիշի 54 LO 560 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ում գտնվող 55-ամյա Սերժիկ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ 31-ամյա Նորայր Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն՝ գիտակցության չգալով, մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածները հայր ու որդի են եղել, որդին պայմանագրային զինծառայող էր, նրանք բնակվում էին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղում ու վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից, երբ ճակատ-ճակատի տեղի է ունեցել «06»-ի ու «УАЗ»-ի բախումը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի հետևանքով ՎԱԶ-2106-ի ուղևորներ՝ Նորավան գյուղի բնակիչներ, 27-ամյա Հասմիկ Գրիգորյանը, 3-ամյա Անժելա Հովհաննիսյանը, «УАЗ»-ի վարորդ, Շենաթաղ գյուղի բնակիչ, 34-ամյա Սուրեն Մկրտչյանը, նրա ուղևորներ՝ Շենաթաղ գյուղի բնակիչներ, 14-ամյա Գևորգ Մուսայելյանը, ով սովորում է Շենաթաղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, 3-ամյա Զեփյուռ Ավանեսյանը և 51-ամյա Առաքել Մուսայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։