Դավութօղլու. «Առանց ԼՂ հարցի լուծման՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացում տեղի չի ունենա»
-Թուրքիան այժմ տարածաշրջանային կենտրոնի դեր է կատարում։ Մեզ հաջողվել է ստեղծել տարածաշրջանի երկրների հետ համագործակցության քառակողմ, եռակողմ և երկկողմ մեխանիզմներ։ Բոլորովին վերջերս Ադրբեջանը, Իրանն ու Թուրքիան ստեղծել են եռակողմ մեխանիզմ, հաջողությամբ գործում են Թուրքիա-Սերբիա-Բոսնիա, Թուրքիա-Լիբանան-Սիրիա-Հորդանան, Թուրքիա-Աֆղանստան-Պակիստան մեխանիզմները։ Այսինքն՝ Անկարան և՛ Բալկաններում, և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Կովկասում կիրականացնի հարևանների հետ ինտեգրման քաղաքականություն, - թուրքական «TRT» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
-Մեր նպատակը Եվրոպային ինտեգրվելն է։ Թուրքիայի ապագան կախված է Եվրոպայից, իսկ Եվրոպայինը՝ Թուրքիայի հետ ինտեգրվելուց,-շարունակել է Դավութօղլուն։
Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ նա կրկին անգամ կապել է դրանց նորմալացումը Արցախի հիմնահարցի լուծման հետ։
-Մենք ցանկանում ենք բարելավել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, և որ դրանք լինեն ավելի կայուն։ Դրա համար կարևոր է սառեցված հակամարտությունների կարգավորումը' մասնավորապես ղարաբաղյանը, - ասել է Դավութօղլուն։
Մեկնաբանելով հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման հարցը՝ նա նշել է, թե «Թուրքիան չի թողնի, որ պատմական իրադարձությունները իրենց դեմ որպես շանտաժի գործիք օգտագործվեն»։
-Այդ հարցը չպետք է, ինչպես դամոկլյան սուր, կախված լինի Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա,- ավելացրել է Թուրքիայի արտգործնախարարը։