Արմավիրում պատանդառված երեխան արդեն հոր գրկում է (տեսանյութ)
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահված3 տարեկան երեխայի հայրը, որը խուսափում էր լրագրողներից, շնորհակալական խոսք է ուղղել իր երեխային վերադարձրած մարդկանց։ Նրա հետ հարցազրույցը հրապարակել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Կարևորը` իմ երեխան ինձ մոտ է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ երեխային ինձ հասցրեցին»,- ասել է նա։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ:
Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։
Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։
Արմավիրում պատանդառված երեխան արդեն հոր գրկում է (տեսանյութ)
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահված 3 տարեկան երեխայի հայրը, որը խուսափում էր լրագրողներից, շնորհակալական խոսք է ուղղել իր երեխային վերադարձրած մարդկանց։ Նրա հետ հարցազրույցը հրապարակել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Կարևորը` իմ երեխան ինձ մոտ է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ երեխային ինձ հասցրեցին»,- ասել է նա։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ:
Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։
Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։
Աղբյուրը՝ a1plus.am