Նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1955 թ. ծնված Հասմիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 3.000 ռուբլի և 40.000 դրամ: Նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մաշտոցի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Թիվ 27 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1955 թ. ծնված Հասմիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 3.000 ռուբլի և 40.000 դրամ:
Նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մաշտոցի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: