Լրահոս

08.11.2017 11:58


Արտակարգ դեպք Երևանում. մայրն ականատես է եղել 31-ամյա աղջկա ինքնասպանության փորձին

Արտակարգ դեպք Երևանում. մայրն ականատես է եղել 31-ամյա աղջկա ինքնասպանության փորձին

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի կողմից «պոլիտրավմա, կատատրավմա, գանգուղեղային տրավմա, աջ ազդրոսկրի կոտրվածք, սրունքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բրիգադը հիվդանդանոցում հայտնել է, որ նրան տեղափոխել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բակից։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը իրենց վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Մարինե Շ.-ն է, ով նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով իրենց տան հյուրասենյակի պատուհանից, որը 3-րդ հարկում է, ցած է նետվել։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Մ. Շ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել նրա մոր՝ 64-ամյա Լ. Շ.-ի ներկայությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը