Լրահոս

09.11.2017 12:17


Կարո Եղնուկյանի ճնշումը նորից բարձրացել է

Կարո Եղնուկյանի ճնշումը նորից բարձրացել է

«Սասնա ծռեր-3»-ի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Կարո Եղնուկյանի և նրա պաշտպաններ Նինա Կարապետյանցի ու Տիգրան Հայրապետյանի բացակայության պատճառով: Իսկ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Կարո Եղնուկյանը բերվել էր դատարանի շենք, սակայն դատական նիստերի դահլիճ չէր բարձրացել՝ արյան բարձր ճնշում ունենալու պատճառով:

Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանն էլ հայտարարարեց, որ ՔԿՀ-ում իրեն յուղաներկ չեն տալիս: Դատարանն ի պատասխան նշեց, որ ներկը դյուրավառ նյութ է, այդ պատճառով էլ չեն տալիս: Ամբաստանյալը խնդրեց, որ գոնե գունավոր թղթեր և մոմամատիտներ տան, որպեսզի ինքը հնարավորություն ունենա աշխատելու:

Իսկ պաշտպան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ խցերում, որտեղ պահվում են «Սասնա ծռեր»-ի անդամները, զուգարաններ չկան, իսկ տեսուչներն արագ չեն արձագանքում:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը