Լրահոս

09.11.2017 21:16


Արարատում 36 տարեկան տղամարդը փորձել է բռնաբարել աշակերտուհուն

Արարատում 36 տարեկան տղամարդը փորձել է բռնաբարել աշակերտուհուն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Հասուն տղամարդը փողոցում՝ երեկոյան 19-ի մոտակայքում, բռնություն է գործադրել դպրոցական աղջկա նկամամբ, քաշքշել ու փորձել նրան բռնաբարել։

Կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել եւ սկսվել է հետաքննություն։ Աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կայքին հաջողվեց պարզել, որ տուժած աղջիկն սովորում է 6-րդ դասարանում։

Դեպքը տեղի է ունեցել գյուղերից մեկում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վերջին շրջանում նկատվում է սեռական բնույթի հանցագործությունների աճ, այդ թվում՝ երեխաների դեմ ուղղված։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015-2016 թվականների ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից 131 քրեական գործը՝ 2015 թվականին, իսկ 157-ը՝ 2016 թվականին: Այսինքն՝ քննված քրեական գործերի թիվը 2016 թվականին, 2015 թվականի համեմատությամբ, աճել է 26-ով:

Ուսումնասիրությունները փաստել են, որ 2016 թվականին՝ 2015 թվականի համեմատ, էապես ավելացել է երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործությունների թիվը (ՀՀ քր. օր. 141-րդ և 142-րդ հոդվածներով)։ Սեռական ոտնձգության զոհ են դառնում հիմնականում 14-16 տարեկան երեխաները։

Այս խորագրի վերջին նյութերը