Լրահոս

10.11.2017 13:08


Հայրը հայտնել է, որ անհայտ անձը իր 16-ամյա դստերը փակել է նկուղում, ծեծել, կասկածելի բան խմեցրել և սեռական հարաբերություն ունեցել

Հայրը հայտնել է, որ անհայտ անձը իր 16-ամյա դստերը փակել է նկուղում, ծեծել, կասկածելի բան խմեցրել և սեռական հարաբերություն ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հեռաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 6-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի դիմումի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սերյոժա Հ.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իր աղջկան՝ 16-ամյա Ա. Հ.-ին, ով վարժարաններից մեկի 2-րդ կուրսի ուսանող է, Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը աղջկա կամքին հակառակ տարել, փակել է նկուղում, այնուհետև ծեծի ենթարկել, որից հետո ինչ-որ կասկածելի բան խմեցրել ու դրանից հետո աղջիկը ոչինչ չի հիշում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև Opel-ի վարորդը Ա. Հ.-ի ոչ ադեկվատ վիճակից օգտվելով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանոթյան Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ Opel-ի վարորդի անունը Համլետ է, ում ամբողջական տվյալները ճշտվում են, ինչպես նաև պարզվում են ավտոմեքենայի համարանիշները։

Այս խորագրի վերջին նյութերը