Երևանում թալանել են «Ռոյալ» խաղատան դիլլերին, ով Ուկրաինայի քաղաքացուհի է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 9-ին, անհայտ անձը կամ անձինք ժամը 07։40-ից մինչչև 23։10-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալու գործադրմամբ ներս են մտել Արակիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 17 շենքի 10-րդ բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, ձմեռային մուշտակներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանը պատկանում է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Նատալյա Սեմյոնենկոյին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Սեմյոնենկոն աշխատում է «Ռոյալ» խաղատանը՝ որպես դիլլեր։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը դիլլերին պատճառել են մի քանի հազար դոլարի վնաս։