Այսօր Գյումրու առաջին ատյանի վարչական դատարանում քննվել է Շիրակի մարզպետարանի դեմ «Առավոտ» օրաթերթի գործը: Ըստ օրաթերթի՝ հայցի հիմքում տեղեկատվություն ստանալու իրավունքի՝ ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի խախտումն է:
Ըստ հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեջլումյանի՝ 2009թ. օգոստոսի 19-ին Շիրակի մարզպետարանի էլեկտրոնային հասցեին կոնկրետ տեղեկատվության հարցում է ուղարկվել, և օրենքով սահմանված ժամկետներում այդ հարցի պատասխանը չի ստացվել:
Իր հերթին Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը պնդել է, որ էլեկտրոնային տվյալ հասցեն իրականում գոյություն չունի, և կրում է ձևական բնույթ:
«Նման նամակ չենք ստացել. եթե ստանայինք, սիրով կպատասխանեինք: Մենք պատրաստ ենք համագործակցել և համագործակցում ենք թե՛ լրատվամիջոցի և թե՛ հասարակական կազմակերպությունների հետ: Մենք տեղեկատվություն չտրամադրելու որևէ խնդիր չունենք: Խնդրե՛մ՝ կատարե՛ք դրա օրինական հարցումը և կստանաք դրա պատասխանը»,- հայցվոր կողմին դիմել է Սամվել Գրիգորյանը:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմը պարտավոր է ապացուցել, որ իրենց ուղարկած նամակը տեղ է հասել, իսկ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ էլեկտրոնային այդ հասցեին նամակ չի հասնում:
«Առավոտ» օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետարանի

Դերենիկ Մալխասյան
Գյումրի