Լրահոս

11.11.2017 18:40


39-ամյա դատապարտյալը ծեծի է ենթարկել 46-ամյա դատապարտյալին

39-ամյա դատապարտյալը ծեծի է ենթարկել 46-ամյա դատապարտյալին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրաբուժական բաժանմունքում դատապարտյալ, Երևան քաղաքի Նոր Արեշի բնակիչ՝ 39-ամյա Մարատ Հարությունյանը ծեծի է ենթարկել նույն բաժանմունքի դատապարտյալ, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Համլետ Ղազարյանին։

Փաստի առթիվ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը