Լրահոս

13.11.2017 07:09


Այսօր Սամվել Բաբայանի և մյուսների գործով մեղադրողը հանդես է գալու ճառով

Այսօր Սամվել Բաբայանի և մյուսների գործով մեղադրողը հանդես է գալու ճառով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով նիստը։ Դատաքննության փուլն ավարտվել է։ Այսօրվա նիստին մեղադրողը հանդես կգա ճառով:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ուշագրավ ցուցմունքներ էր տվել ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը։

Նա հայտարարել էր, որ նախաքննության ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը ուղորդել և ճնշումներ է գործադրել վկաների վրա։

Մասնավորապես իրեն պարտադրել են Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տալ՝ հակառակ դեպքում սպառնալով, որ Էջմիածնում 2009-ին տեղի ունեցած սպանության համար արհեստականորեն կմեղադրեն իրեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը