Լրահոս

13.11.2017 16:34


Տաքսու 35-ամյա կին վարորդը հայտնել է, որ իր հաճախորդն ավտոմեքենայում բռնաբարել է իրեն

Տաքսու 35-ամյա կին վարորդը հայտնել է, որ իր հաճախորդն ավտոմեքենայում բռնաբարել է իրեն

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Թամարա Կ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ Նորաշեն փողոցի թիվ 9 շենքի մոտ հաճախորդը իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Ժորա Մկրտչյանին:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ Թամարա Կ.-ն անհատ տաքսու վարորդ է և վարում է Toyota Vitz մակնիշի ավտոմեքենա: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը