Լրահոս

14.11.2017 10:29


Գեղարքունիքում 54–ամյա վարորդը 06-ով բախվել է ձիուն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում

Գեղարքունիքում 54–ամյա վարորդը 06-ով բախվել է ձիուն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 54-ամյա Արամ Հարությունյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապահի 12-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 30 ԼՍ 113 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ձիու: Բախումից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վարորդ Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է սատկած ձիու տիրոջ ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը