Գեղարքունիքում թալանել են ՌԴ ժողովրդական բժշկության նախարարի օգնականին և ՍՊԸ-ի տնօրենին
Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվա քաղաքի Կուլովա փողոցի բնակիչ՝ 47-ամյա Վյաչեսլավ Խորշիկյանի հաղորդման փաստով։ Ժամը 03։00-ի սահմաններում Վ. Խորշիկյանը Սևանի ոստիկանություն հայտնել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 19։10-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իր կողմից վարձակալած Toyota Prado մակնիշի 01 VM 404 համարանիշի ավտոմեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, ներսից գողացել են իր ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Զույևին պատկանող կաշվե պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար, հիմնականում ՌԴ ռուբլի, տարբեր տեսակի փաստաթղթեր և Nokia տեսակի բջջային հեռախոս։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խորշիկյանն աշխատում է Ռուսաստանի Դաշնության «Ճանապարհաշինարարական կազմակերպություն 21-րդ դար» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ նրա ընկեր Ս. Զույևն աշխատում է ՌԴ ժողովրդական բժշկության նախարարի օգնական, իսկ Toyota Prado-ն Վ. Խորշիկյանը վարձակալել է «RED & CAR» կազմակերպությունում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողությունը կատարվել է Երևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի ավտոկայանատեղիում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։