Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Mitsubishi Pajerօ IO-ի հետևի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ դեպի Մարզահամերգային համալիր տանող ճանապարհին, Mitsubishi Pajerօ IO մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում՝ Mitsubishi Pajerօ IO մակնիշի 34 NN 658 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում, հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։