Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Hyundai ավտոմեքենայում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջ, Hyundai մակնիշի 34 ԼC 427 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի բնակիչ, 55-ամյա Սարգիս Աբրահամյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը, բախվել ծառին և ավտոմեքենայով կանգ առել ու արդեն ոստիկաններն ու քննիչները նրան ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։