Լրահոս

30.01.2010 10:37


Առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդը» զբաղեցնում է առաջին տեղը

Առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդը» զբաղեցնում է առաջին տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողից հրապարակված 2009թ. ֆինանսական տարվա տվյալներով՝ առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում ընկերության կողմից վճարվել է 18,414, 360.9 հազար դրամ:

Այդ ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 34-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն՝ 1,763,460.7 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 269-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն' 251,679.9 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-ՋՒ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը զբաղեցնում է 108-րդ տեղը՝ 591,836.5 հազար դրամ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և ցանկում տեղ գտած միայն նշված դուստր ընկերությունների կողմից վճարված հարկերի համախմբված ընդհանուր գումարը կազմում է 20,429,501.5 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից 3 մլն. դրամ և ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 1,504,161.8 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերության աշխատողների թիվը կազմում է 5858 մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը