Լրահոս

18.11.2017 11:42


ՀՀ ֆինանսների նախարարությունում գողացել են բաժնի վարիչի Samsung Galaxy G5 հեռախոսը

ՀՀ ֆինանսների նախարարությունում գողացել են բաժնի վարիչի Samsung Galaxy G5 հեռախոսը

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչությոն օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 63-ամյա Կարապետ Շաքարյանը և հայտնել, որ իր աշխատասենյակից գողացել են իրեն պատկանող Samsung Galaxy G5 տեսակի բջջային հեռախոսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Շաքարյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես բաժնի վարիչ:

Ոստիկանության կենտրոնի ծառայողները հայտնաբերել են հեռախոսագողին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևանի բնակչուհի, 38-ամյա Գայանե Ավետիսյանն է, ով ավելի շատ հայտնի է Գայուշիկ մականվամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը