Լրահոս

16.11.2010 13:46


Գյուղատնտեսությունը գտնվում է խոր ճգնաժամի մեջ

Գյուղատնտեսությունը գտնվում է խոր ճգնաժամի մեջ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը ամփոփելով 2010թ. գյուղատնտեսական տարին' նշել է, որ իր երկարամյա աշխատանքի ընթացքում նման ծանր վիճակի ականտես չի եղել։

-Ես համոզված եմ, որ գյուղատնտեսությունը գտնվում է խոր ճգնաժամի  մեջ։ Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքները տնտեսության մնացած ոլորտներում մենք նկատեցինք ու զգացինք 2008-2009թթ., ապա գյուղատնտեսության մեջ  այն ավելի ուշ է արտահայտվում, որովհետև գյուղատնտեսության մեջ կատարվող ներդրումներն ու ծախսերը և ընդահնրապես արտադրությունը փոխանցվում են. հաջորդ տարվա բերքի  նախադրյալներն ու հիմքը ստեղծվում են նախորդ տարում։ Եթե նախորդ տարի գյուղացին որոշակի շրջանառաու միջոցներ ձեռք չի  բերում, չի կատարում խնամքի, մշակության, ցրտահերկի աշխատանքները, ապա, բնականաբար, հաջորդ տարի խդիրներ է ունենում։ Ահա թերևս դա է պատճառը, որ այսօր գյուղատնտեսությունը հայտնվել  է այսպիսի վիճակում,-նշել է Գառնիկ Պետրոսյանը։

Նա նշել է, որ այս տարի բնակլիմայական պայմանները բարձր բերքատվության համար բավական անբարենպաստ են եղել, սակայն եթե բերքատվությունն ինչ-որ տեղ կարելի է կապել բնակլիմայական պայմանների հետ, ապա բազմաթիվ ցանքատարածությունների կրճատման պատճառն ուղղակի այն է, որ գյուղատնտեսությամբ զբեղվելը տնտեսապես ձեռնտու չէ։

Գյուղատնտեսի խոսքերով՝ կառավարությունը պետք է այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկի, այլապես աղետի ենք ականատես լինելու։

-Երբ աղետը լինում է, նոր են դրան անդրադառնում, նոր են հիշում։  Գյուղատնտեսությունն անտարբերության է մատնված։ Երևանից դուրս գյուղը անտեսված է,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը