Լրահոս

30.01.2010 12:16


Արթուր Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Նախագահ Սերժ Սարգսյանը  հունվարի 29-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Գրիգորյանին Հայաստանի Հանրապե­տության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով  Արթուր Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապե­տության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար։

Արթուր Պետրոսյան

/կենսագրական տվյալներ/

Ծնվել է 1952թ. մարտի 22-ին ՀՍՍՀ Անիի շրջանում, ծառայողի ընտանիքում:

1970թ. ավարտել է Երեւանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:

1970-1976թթ.-ին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական Ճարտարագիտական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը:

1976-1981թթ. աշխատել է Նուռնուսի քարերի մշակման գործարանում' որպես հերթափոխի պետ, այնուհետեւ' հանքի պետ, ապա նաեւ' արտադրության պետ:

1981թ. աշխատանքի է անցել ՀՀ Ներքին գործերի նախարարությունում' որպես օպեր լիազոր, հետագայում զբաղեցնելով ավագ օպեր լիազորի, բաժնի պետի, ապա' վարչության պետի պաշտոնները:

1992թ. փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության պետ:

1993թ. նշանակվել է ՀՀ Հարկային պետական տեսչության պետի տեղակալ, իսկ 1995թ.' ՀՀ ՀՊՏ պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ: Ունի ՀՊՏ գնդապետի հատուկ կոչում:

1999թ. նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդական:

2003թ. գլխավորել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

2003 մայիսից - 2007թ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:

2009թ. փետրվարից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

2009թ. հուլիսից մինչ նոր նշանակումը զբաղեցրել  է ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:          

Այս խորագրի վերջին նյութերը