Լրահոս

30.01.2010 12:23


Խաչիկ Գալստյան. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»

Խաչիկ Գալստյան. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»

Օր առաջ լուրեր էին տարածվել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  պատրաստվում է պաշտոնանկ անել  7 նախարարների, այդ թվում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին։ Մեկնաբանելով վերջինիս՝ աշխատանքից հեռացնելու մասին լուրերը՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «7օր»-ին ասել է, որ նախարարի փոփոխությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումն է։ Չնայած դրան՝ շարունակում են լուրեր պտտվել, թե Արմեն Գրիգորյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը տրամադրված ֆինանսական միջոցներից գումար է յուրացրել, ինչն առաջացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի զայրույթը։

-Ես նման տեղեկություններ չունեմ։  Դրանք չեն համապատասխանում իրականությանը,- «7օր»-ին ասել է Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը