«Ա1+» ՀԸ–ի հիմնադիր. «Նիկոլ Փաշինյանն իր խելքը չի գցել»
-Մեկ բանում համոզված եղեք՝ Նիկոլ Փաշինյանն իր խելքը չի գցել,-այսօր «Ա1+»-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է «Մելտեքս» ՍՊԸ-ի նախագահ, «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը՝ անդրադառնալով վերջերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցածին։ Ասուլիսին ներկա էին նաև իրավապաշտպան Վարդան Հարությունյանը և «Ֆորում» իրավունքի կազմակերպության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, ովքեր նույնպես հայտարարեցին, թե Ն. Փաշինյանի անվտանգությունը պարտավոր են ապահովել իշխանությունները, իսկ յուրաքանչյուր նման բռնության պարագայում պետք է փնտրել հենց իշխանության ձեռագիրը։
«7օր»-ի հարցին ի պատասխան՝ իշխանությունները Ն. Փաշինյանին ցանկանում են որպես ցնորվա՞ծ ներկայացնել, Մ. Մովսեսյանն ասել է.
-Ենթադրություններ կարելի է շատ անել, և կարելի է վախենալու ենթադրություններ էլ անել։ Եթե կարողանան մեզ բոլորիս համոզել, որ Նիկոլ Փաշինյանն արդեն իր խելքը կորցրել է, Նիկոլի հետագայի բոլոր վիճակները կարելի է արդեն գցել դրա վրա։ Ես չեմ ուզում շատ վատ բաներ ենթադրել, որովհետև մենք այսօր հավաքվել ենք նրա համար, որ շարունակական բնույթ դա չկրի, այլ կարողանանք միասին կանխել այդ վիճակը։ Մենք իսկապես կարող ենք քաղաքական գործիչ չլինել, բայց մենք լրագրող լինել պարտավոր ենք, և՝ ազնիվ լրագրող։ Եվ այն մթնոլորտը, որ ստեղծվում է Նիկոլի շուրջը, միայն նրա շուրջը չէ։ Դա կուտակվում է մեզ վրա էլ։ Այնպես որ, մենք այսօր պետք է կարողանանք միաձուլվել և կանխել այդ վտանգը։ Պաշտպանելով Նիկոլին, մենք պաշտպանում ենք մեր բոլորիս իրավունքները։ Ես կոչ եմ անում միացնել մեր բոլոր ուժերը և պաշտպանել մեր գործընկերոջը, մեր իրավունքները և մեր հանգիստ աշխատանքը։
Բանախոսները ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ արեցին նաև մասնակցել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի այսօր Սարյանի արձանի մոտ կազմակերպվելիք բողոքի գործողությանը։

7or.am