Լրահոս

30.01.2010 12:36


Ստեփան Սաֆարյանի առաջին սերը դպրոցն ավարտելու հետ էլ վերջացավ

Ստեփան Սաֆարյանի առաջին սերը դպրոցն ավարտելու հետ էլ վերջացավ

-Բոլոր սիրահարված և տակավին չսիրահարված երիտասարդներին ուղղակի մաղթում եմ, որ Սուրբ Սարգսի այս գեղեցիկ օրը կարողանան գտնել իրենց կյանքի կեսին և երջանկությանը,-«7օր»-ի հետ զրույցում բոլորին շնորհավորելով Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նա խոստովանել է, որ 8-րդ դասարանում հրապուրվել է մի աղջնակով, և կարծել է, թե սիրահարվել է։

-Ես այդքան ռոմանտիկ չեմ եղել, կարելի է ասել՝ ոչ մի խենթություն չեմ արել. ուղղակի համակրել եմ, շփվել և ոչ ավելին։ Իսկ առաջին սերս այդպես էլ ավարտվեց։ Դպրոցն ավարտելուց հետո մենք տարբեր ճանապարհներով գնացինք և տարբեր տեղերում հայտնվեցինք,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը