«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը «7օր»-ին ասել է, որ սկսած 1988-ից՝ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է շուտափույթ կարգավորվի, սակայն անցել է 22 տարի, իսկ հակամարտություննայդպես էլ չի կարգավորվել, քանի որ կարճաժամկետ լուծում չի կարող ունենալ.
-Այդ խնդիրը ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի երկարաժամկետ անվտանգությանն է վերաբերում։ Ոչ միայն ինքնորոշման խնդիր է դրված, այլ ՀՀ-ն պետք է ունենա որոշակի տարածքային երաշխիքներ երկարաժամկետ հեռանկարում իր անվտանգությունն ապահովելու, զարգանալու հնարավորություններ ունենալու համար,- նշել է Ա. Այվազյանը՝ հավելելով, որ ԼՂ-ի վերաբերյալ փաստաթղթեր կարող են ստորագրվել, սակայն եթե դրանցում ՀՀ-ի անվտանգության կենսական շահերը պաշտպանված չլինեն, ապա այդ փաստաթղթերն է՛լ ավելի կխճճեն և կսրեն իրավիճակը։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը նաև ավելացրել է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանը մի շարք ցնցումների ենթարկվեց, որոնք, Ա. Այվազյանի կարծիքով, Հայաստանին թուլացնելուն ուղղված ծրագրված հարվածներ էին.
-Դա և՛ մարտի 1-ն էր, և՛ Հայաստանի ներսում սկսված կատաղի պայքարն նույն ապազգային գաղափարախոսությունը դավանող ուժերի միջև, և՛ խայտառակ կադրային քաղաքականությունը, և՛ «ֆուտբոլային» դիվանագիտությունը, որը քայքայում է հայրենասիրության տարրական հիմքերը, որովհետև տեղեկատվական պատերազմի բոլոր կանոններով ու հնարքներով փորձեցին ժողովրդի ռազմավարական հիշողությունն ու գիտակցությունը խեղել և թշնամուն՝ Թուրքիային, ներկայացնել, թե՝ ո՛չ, սա թշնամի չէ, այլ պոտենցիալ բարեկամ երկիր։ Այսպիսով, այսօր մենք ունենք մոլորված, ապակողմնորոշված, հյուծված հասարակություն։ Արդյունքն էլ այն է, որ պատերազմի հավանականությունն է մեծացել, բայց դու ունես ավելի՛ թույլ պետություն, ավելի՛ թույլ հասարակություն։ Եվ սրա համար պատասխանատու են և՛ պետության ղեկավարությունը, և՛ այն պալատական վերլուծաբանները, ովքեր այսքան ժամանակ իշխանությունների թելադրանքով ինչ երգ ասես՝ երգել են՝ սկսած ծայրահեղ հայրենասիրականից, վերջացրած ծայրահեղ դավաճանականով։
Պատերազմի հավանականությունը մեծացե՞լ է
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը «7օր»-ին ասել է, որ սկսած 1988-ից՝ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է շուտափույթ կարգավորվի, սակայն անցել է 22 տարի, իսկ հակամարտությունն այդպես էլ չի կարգավորվել, քանի որ կարճաժամկետ լուծում չի կարող ունենալ.

7or.am