Փետրվարի 19–ին Վերաքննիչ դատարանը լսելու է «Արարատ» կենտրոնի բողոքն ընդդեմ «Կովկասյան ինստիտուտի»
2010թ. փետրվարի 19-ին Վերաքննիչ դատարանում լսվելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ներկայացրած բողոքն ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի:
«Արարատ» կենտրոնի հայցի առարկան Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումները «Կովկասի ինստիտուտին» հերքել պարտավորեցնելն է, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելը և նշված հրապարակումներով պատճառված վնասի հատուցումը:Հայցադիմումում նշված է, որ հայցի հիմնական նպատակներից է իրավական նախադեպի ստեղծումը, այդ թվում՝ ապագայում Հայաստանում ժխտողական գրականություն տպագրելու և տարածելու արգելումը։
«Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը 2008-ին Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերտառությամբ գիրքը, որի խմբագիրն է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. դեկտեմբերի 4-ի վճռով սույն գործի վարույթը կարճվել է՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Այս կապակցությամբ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն այսօր «7օր»-ին ասել է.
- Դատավորը համարեց, որ Հայաստանում Ցեղասպանությունը ժխտող գրականություն տպագրելը և տարածելը որևէ խնդիր չի ստեղծում ընդդեմ ՀՀ օրենքների։ Այսինքն, դատավոր Կարինե Պետրոսյանը Հայաստանում ստեղծեց իրավական նախադեպ, որից հետո այստեղ որևէ մեկը կարող է հանգիստ տպագրել ժխտողական գրականություն։ Որևէ մեկը կարող է Հայոց ցեղասպանությունը չակերտների մեջ վերցնել և այդպես հրապարակել։ Միանգամայն պարզ է, որ սա քաղաքական վճիռ էր։ Հայցը վարույթ ընդունելուց հետո դատական գործն անմիջապես կարճելը իրավական նոնսենս էր, որով «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին զրկեցին իր, ինչպես նաև հանրային շահերը դատարանում պաշտպանելու իրավունքից։
Ա. Այվազյանը նաև ասել է, որ Հայաստանում կան համապատասխան օրենքներ, որոնցով կարելի է դատի տալ Հայոց ցեղասպանությունը ժխտող գրականություն հրապարակողին և տարածողին.
-Նախ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 397.1 հոդվածն արդեն իսկ նախատեսում է համապատասխան պատիժ «Ցեղասպանությունը հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու կամ արդարացնելու» համար։ Ճիշտ ու տեղին կլիներ, եթե այդ հոդվածով ՀՀ դատախազությունն ինքը գործ հարուցեր «Կովկասի ինստիտուտի» դեմ, բայց, ցավոք, «ֆուտբոլային» դիվանագիտության ստեղծած քաղաքական պայմաններում այդպիսի հավանականությունը գրեթե զրոյական է։ Իսկ մեր ներկայացրած քաղաքացիական հայցի հիմքում դրել ենք ՀՀ ազգային օրենսդրության, ինչպես նաև ՀՀ-ի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերի հիմնարար իրավանորմերն ու նաև միջազգային դատական պրակտիկան, որոնք լիովին բավարար են հայցադիմումում նշված պահանջները բավարարելու համար։ Խոսքը վերաբերում է մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի արժանապատվության ու պատվի պաշտպանության մասին հոդվածին, ապատեղեկատվություն տարածելու համար նախատեսված պատասխանատվությանը, ՀՀ բնակչության և հայ ժողովրդի հանրային շահերի և ՀՀ ազգային անվտանգության հիմնասյուների խախտմանը, ՀՀ կողմից ստորագրված Ցեղասպանությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայից բխող գործողությունների կիրառմանը, Ֆրանսիայում և Շվեյցարիայում կայացած դատական նախադեպերի օգտագործմանը։
Ա. Այվազյանի խոսքերով՝ անհրաժեշտության դեպքում այս հարցով իրենք պատրաստ են հասնել ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Փետրվարի 19–ին Վերաքննիչ դատարանը լսելու է «Արարատ» կենտրոնի բողոքն ընդդեմ «Կովկասյան ինստիտուտի»
2010թ. փետրվարի 19-ին Վերաքննիչ դատարանում լսվելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ներկայացրած բողոքն ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի:
«Արարատ» կենտրոնի հայցի առարկան Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումները «Կովկասի ինստիտուտին» հերքել պարտավորեցնելն է, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելը և նշված հրապարակումներով պատճառված վնասի հատուցումը: Հայցադիմումում նշված է, որ հայցի հիմնական նպատակներից է իրավական նախադեպի ստեղծումը, այդ թվում՝ ապագայում Հայաստանում ժխտողական գրականություն տպագրելու և տարածելու արգելումը։

7or.am